top of page
  • Фото автораԸնդդիմություն

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԳՐԱՎՅԱԼ 7 ՇՐՋԱՆՆԵՐԸ


Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀԿ-ի գործադիր մարմնի վերջին նիստում՝ Վարշավա մեկնելուց առաջ, Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին ասել է, թե ինքն ընտրության առաջ է կանգնած՝ կա՛մ պետք է համաձայնի հողերը հանձնել Ադրբեջանին, կա՛մ հրաժարվի, որի դեպքում արդեն պատերազմն անխուսափելի է: Հենց այս հանգամանքով է պայմանավորված այն փաստը, որ ՀՀԿ-ականները մեկը մյուսի ետևից, Մայր Թերեզայի դեմքի արտահայտությամբ շտապում են փոխզիջումների մասին խոսել, իբր հողերի հանձնումն այլընտրանք չունի և այսպես շարունակ:

Իհարկե, Հայաստանում բոլորը լավ գիտեն, որ այն պաշտոնյան, որը կփորձի հողեր հանձնել, ոչ միայն իր քաղաքական կարիերային վերջ կդնի, այլ կվտանգի իր ֆիզիկական գոյությունն ընդհանրապես: Այս իմաստով մի տեսակ հանգստություն կա հասարակական տրամադրություններում։

Ամեն դեպքում «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀԿ-ականներից պարզել, թե կոնկրետ ինչ է ասել Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ նիստում, և ինչպես են զիջումների թեմային արձագանքել նժդեհական ներկայացողները։ ՀՀԿ երիտթևի 41-ամյա նախագահ Կարեն Ավագյանը, ի պատասխան մեր հարցին, ասաց. «Ոչ մի բան չունեմ այս մասին ասելու: Այսօր (երեկ) Արմեն Աշոտյանը մեծ ասուլիս է տվել, Էդուարդ Շարմազանովն էլ ԳՄ նիստերից հետո ներկայացնում է ամեն ինչ, ոչինչ չունեմ ավելացնելու»։ Իսկ ՀՀԿ խմբակացության և գործադիր մարմնի մեկ այլ անդամ Գագիկ Մինասյանն էլ լղոզեց հարցի բուն էությունը՝ ասելով. «Մենք շատ հաճախ անդրադառնում ենք Լեռնային Ղարաբաղի խնդրին և դրա կարգավորման հնարավորություններին»:

Այդպես էլ հնարավոր չեղավ պարզել՝ ԼՂՀ հարցով կոնկրետ ինչ է ասել Սերժ Սարգսյանը իր կուսակիցներին»։

 

Սերժ Սարգսյան. մենք պատրաստ էինք վերադարձնել գրավյալ 7 շրջանները

Սերժ Սարգսյանի «ադրբեջանական 7 շրջաններ»-ից 7-ը դուրս են թողել

CIVILNET-ը գրում է. «Բաղրամյան 26-ը Սերժ Սարգսյանի՝ 2016թ․ նոյեմբերի 17-ին «Ռոսիա Սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցի սղագրված տարբերակը խեղաթյուրված է ներկայացրել:

51 րոպե տևողությամբ այդ հարցազրույցը աղմկահարույց էր նրանով, որ Սերժ Սարգսյանը խոստովանել էր, որ 2011-ին Կազանում «հայկական կողմը, հայկական կողմերը՝ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք այսօր զբաղեցված են որպես անվտանգության գոտի: Այսինքն, այն տարածքները, որոնք ադրբեջանցիները համարում են գրավյալ՝ 7 ադրբեջանական շրջաններ: Մենք թողնում ենք այդ տարածքները և հեռանում»:

Փաստացի, Սերժ Սարգսյանը դարձել էր Հայաստանի նախագահներից առաջինը, ով հրապարակավ խոսել էր Ադրբեջանին «7 շրջաններ» վերադարձնելու իր պատրաստակամության մասին՝ դա ներկայացնելով Կազանյան փաստաթղթի շրջանակներում պայմանավորվածություն հակամարտության կողմերի և միջնորդների միջև:

Նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը, նրանց արտգործնախարարները ևս բազմիցս հրապարակավ խոսել էին տարածքներ վերադարձնելու պատրաստակամության մասին, բայց երբեք չէին խոսել բոլոր 7 շրջանները վերադարձնելու մասին:

Հարցազրույցի օրերին իշխանական լրատվամիջոցները, փորձագիտական ու քաղաքագիտական հանրությունը ուղղակի լռության մատնեցին Սերժ Սարգսյանի այդ հարցազրույցը․ կարծես ոչինչ չէր եղել:

Եվ ահա երեկ ես պատահաբար հայտնաբերեցի, որ Բաղրամյան 26-ը համարձակվել է խեղաթյուրված ներկայացնել այդ հարցազրույցի սղագրված տարբերակը: Նախագահականի կայքում ներկայացված սղագրության մեջ Սերժ Սարգսյանի «7 ադրբեջանական շրջաններ»-ից 7-ը դուրս են թողել: Բաղրամյան 26-ը, բնականաբար, չէր կարող տեսանյութը մոնտաժել, որպեսզի Սերժ Սարգսյանի շուրթերից հեռացնի յոթ թիվը: Իսկ ահա սղագրության ժամանակ դժվարություն չի ներկայացրել այդ յոթ թիվը հանել:

Աղմկահարույց այդ հարցազրույցի սղագրությունը նախագահականի կայքում դրված է հայերեն և ռուսերեն լեզուներով և երկու տարբերակներում էլ յոթ թիվը հանված է, ինչը նշանակում է, որ հատուկ հրահանգով է այդ թիվը հանվել: Հատկանշական է, որ ռուսերենով հարցազրույցի տեսագրությունը ևս չի դրվել նախագահականի կայքում:

Ներկայացնում ենք Սերժ Սարգսյանի հարցազրույցի ռուսերեն տեսագրությունը ամբողջությամբ՝ սղագրված այն հատվածը, որտեղ Սարգսյանը խոսում է «7 շրջաններ» վերադարձնելու մասին, ինչպես նաև Բաղրամյան 26-ի սղագրված տարբերակները երկու լեզուներով՝ հայերեն և ռուսերեն: Անգլերեն սղագրություն նախագահականի կայքում դրված չէ:

Ահա այդ հատվածի ճշգրիտ հայերեն թարգմանությունը. «Այսինքն, հայկական կողմը, հայկական կողմերը՝ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք այսօր զբաղեցված են որպես անվտանգության գոտի: Այսինքն, այն տարածքները, որոնք ադրբեջանցիները համարում են գրավյալ՝ 7 ադրբեջանական շրջաններ: Մենք թողնում ենք այդ տարածքները և հեռանում»:

Բաղրամյան 26-ը այսպես է սղագրել. «Այսինքն` հայկական կողմերը` Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք վերցված են որպես անվտանգության գոտի, այն տարածքները, որոնք ադրբեջանցիներն անվանում են բռնազավթված։ Թողնում ենք տարածքները, հեռանում»:

Ահա ռուսերեն տարբերակը, կրկին խեղաթյուրված և առանց յոթի. «А именно: армянские стороны, то есть Нагорный Карабах и Армения, оставляют те территории, которые сейчас заняты как зона безопасности, те территории, о которых азербайджанцы говорят, что они оккупированы»».

39 просмотров0 комментариев

Недавние посты

Смотреть все

Comments


ՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ

Ընդդիմությունը հանդես է գալիս որպես հասարակության այն խնդիրների արտահայտողը, որոնք անտեսվում են իշխանական շրջանակների կողմից։ Իշխանությունն ընդդիմության միակ բնութագրիչն է։ Իշխանությունից դուրս չկա ընդդիմություն։ Սակայն ընդդիմությունը զուտ ներկայացնել որպես իշխանությանը հակադրող ուժ այնքան էլ ճիշտ չէ։

Информация отправлена. Спасибо!

  • Vkontakte
  • Facebook
  • Twitter
  • Instagram
bottom of page