top of page
  • Фото автораԸնդդիմություն

ՊԱՏԱՍԽԱՆ ԵՔ ՏԱԼՈՒ 13 ՏԱՐՎԱ ՍՏԵՐԻ ԵՒ 3 ՏԱՐՎԱ ԱՅԼԱՆԴԱԿ ԳՈՐԾԻ ՀԱՄԱՐ


Մենք երեկ տեսանք այսպես կոչված հեղափոխական իշխանության աղմկահարույց դատավարություններից մեկի անաղմուկ ավարտը։ Կուզեք ասեք սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործ, կուզեք ասեք մարտի 1-ի գործ, դա էական չէ, էականն այն է, որ սա Նիկոլի կյանքի, արժանապատվության գործն էր ու այդ գործը, ինչպես և սպասվում, էր փլուզվեց։ Փլուզվեց այնպես, ինչպես Նիկոլի ստերն են, ինչպես այն, ինչ ինքը խոստանում էր, հետո հետ կանգնում իր ասածներից։ Հիշում եք՝ սկզբում կազմակերպում էին ակցիաներ, նիկոլականներ էին գալիս, Օպերայի բակն էին բռնազավթում, Արցախի նախագահի գլուխ սպառնում կոտրել, միտինգ էին անում դատարանների դիմաց, ասուլիս էին տապալում։ Իսկ երեկ, անգամ այսպես կոչված՝ տուժող Քլոյանը չկար, Սաֆարյան Սեդան չկար, Եգորյանի մասին ընդհանրապես ոչինչ հայտնի չէ։ Քանդվեց, ժողովուրդ, քանդվեց մի հատ մեծ ու փուչիկ գործ։


Իշխանական պատգամավորներից մեկն օրերս ասաց, թե Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման այդ գործի 76 հատորը բոլորիս հասանելի լինելու դեպքում շատ ուշագրավ տեղեկությունների կծանոթանանք: Երկրորդ նախագահը սրանից երկուսուկես տարի առաջ իր փաստաբանական թիմով դա էր պահանջում՝ գործի հատորները գցեք համացանց, որովհետև այդ 76 հատորների մեջ չկար մի բան, որով հնարավոր էր իրեն մեղադրել այդ մահերի համար։ Ընդամենը մեկ հոգու ցուցմունք էր․ նա էլ պաշտոնանկ արված գեներալ Արշակ Կարապետյանն էր, որը Նիկոլի խորհրդական էր նշանակվել Քոչարյանի դեմ ցուցմունք տալուց անմիջապես հետո։ Ի միջի այլոց, նրան էլ, տարօրինակ զուգադիպությամբ, գործից ազատեցին հենց երեկ, երբ Դանիբեկյանն արդարացրեց Ռոբերտ Քոչարյանին։ Որ գործը տապալվել է, մնում ես ի՞նչ անես, քեզ դրա համար էինք բերել։ Նույնը լինելու է բոլոր նրանց հետ, որոնք ստացել էին պաշտոն կամ մնացել էին պաշտոնին այս գործը կարելու համար՝ Սասուն Խաչատրյան, գլխավոր դատախազն իր տեղակալներով։ Ցավալի է, իհարկե, իմանալը, որ մեր երկրում կան մարդիկ, որոնք պատրաստ են հատորներով հիմարություն գրել․ կա առնվազն 6 դատախազ, որ էդ դատարկությունը կրծքով կպաշտպանի, ու կան դատավորներ, որոնք իրենց բոյները կառնեն ու կկզեն, այն էլ՝ այս կապիտուլյանտ Նիկոլի առաջ։ Ժողովուրդ, մենք երեք տարի շարունակ վճարել ենք դատախազների, քննիչների, դատավորների, ծախսել ենք այդքան ֆինանսական ռեսուրս, ահռելի ռեսուրս ու մենք մեր գրպանից վճարել ենք մի բանի համար, որը ջուր էր էն գլխից՝ կեղծիք էր ու սուտ։


...Կարճ ասած՝ անկախ նրանից՝ ովքեր որքան են ուրախացել, որ այս շինծու գործը քանդվեց, կոնկրետ ովքեր են ուրախացել, որ իրենց կարծիքները ճիշտ դուրս եկան, ով քանի գրազ կրեց, ովքեր են տխրել, որ իրենց պլանները չաշխատեցին, ովքեր են ողբում, ես ուրախանալու բան չեմ տեսնում, մեկ է՝ գործը ջուր էր ու քանդվելու էր։ Բայց ահա բոլորս կորուստներով դուրս եկանք այս գործից։ Մարդիկ կային՝ ազատությունը կորցրեցին ժամանակավորապես, մարդիկ կային՝ արժանապատվությունը կորցրին, մարդիկ կային, որ հասան կարիերայի ավարտին։ Բայց բոլորս էս գործի արդյունքում կորցրեցինք հայրենիք։


Ահա ձեզ հեղափոխության ևս մեկ աղետալի արդյունք։ (ավելին՝ սկզբաղբյուրում)




58 просмотров0 комментариев

コメント


ՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ

Ընդդիմությունը հանդես է գալիս որպես հասարակության այն խնդիրների արտահայտողը, որոնք անտեսվում են իշխանական շրջանակների կողմից։ Իշխանությունն ընդդիմության միակ բնութագրիչն է։ Իշխանությունից դուրս չկա ընդդիմություն։ Սակայն ընդդիմությունը զուտ ներկայացնել որպես իշխանությանը հակադրող ուժ այնքան էլ ճիշտ չէ։

Информация отправлена. Спасибо!

  • Vkontakte
  • Facebook
  • Twitter
  • Instagram
bottom of page